Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հարցեր, որոնց պատասխանել է պետք

Հարցեր, որոնց պատասխանել է պետք
16.07.2023 | 19:53

Մինչ Իոաննիսյան Դանիելի նշանակած լակոտը՝ Արցախի պետնախարար Ներսիսյան Գյունգյուլը, միտինգ է անում Ստեփանակերտում, այն էլ անժամկետ, ռուսներից պահանջելով վերջ տալ շրջափակմանը, Հայաստանի ընդդիմադիրներն անում են նույն բանը, այսինքն, թոզ են փչում մարդկանց աչքերին, այլ կերպ ասած՝ հանրային էներգիան են կլանում, որպեսզի հանկարծ ո՛չ Արցախում, ո՛չ էլ Հայաստանում հանրությունը ճիշտ քայլերի չդիմի:

Ո՞րն է տարբերությունը իրական գործի և թոզ փչելու մեջ:

Տեսեք, հազարավոր մարդկանց հավաքել են Ստեփանակերտում հրապարակում և պահանջում են ապաշրջափակում (թողնենք մի կողմ այն, որ շրջափակումը փաշինյան-էֆենդի Ալիև տանդեմի համատեղ գործն է): Ավելի ճի՞շտ չէր լինի այդ էներգիան ծախսվեր, ասենք, Ռուսաստանից ճանաչում հայցելու համար՝ Կոսովոյի նախադեպով:

Կոսովոն ամերիկացիք ինչու՞ հանեցին Սերբիայի կազմից:

Որովհետև մտածեցին, որ հակառակ դեպքում այդ ժողովրդին բնաջնջում էր սպառնում, իսկ Արցախի ժողովրդին բնաջնջում չի սպառնում, ըստ ամերիկացիների:

Հիմա, մի՞թե Արցախի հայությանը բնաջնջում չի սպառնում այսօր և ընդհանրապես Ադրբեջանի կազմում: Իհարկե, սպառնում է:

Նշանակում է՝ կարելի է դիմել ՌԴ-ին ճանաչման խնդրանքով Կոսովոյի, Դոնբասի նախադեպով ու հիմնավորումով, չէ՞:

Բայց չեն դիմում, եթե Արցախն այսօր Սորոսի վաստակ Իոաննիսյան Դանիելն է վերահսկում, ո՞նց կարող են հայանպաստ, այսինքն, հակաամերիկյան քայլի դիմել: Այնուհետ, կարելի՞ էր դեռ շատ վաղուց ազգովի դիմել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Եվ այսօր այլ իրավիճակ կունենայինք: Քանի որ մի բան է, երբ սովի են մատնվում մարդիկ, որոնք Հայաստանի քաղաքացիություն ունեն, մեկ այլ բան է, երբ սովի են մատնվում մարդիկ, որոնք ՌԴ անձնագիր են կրում: Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի բնակչությունը ՌԴ քաղաքացիություն ունի, չէ՞, որը նրանց անվտանգության երաշխիքն է: Եթե այդպես է, եթե նախադեպը կա, ինչու՞ Արցախի բնակչությանն էլ չապահովել նույն երաշխիքով:

Ռուբեն Վարդանյանն ի՞նչ էր մտածում իր պաշտոնավարման ժամանակ:

Իսկ ի՞նչ են անում Հայաստանում:

Գրեթե նույն բանը:

Օրինակ, Մելիք-Շահնազարյան Հրանտը գրում է. «Մոսկվան, օրինակ, որևէ կերպ չի բացատրում, թե ինչու է ինքը «հարգանքով մոտենում» Փաշինյանի իշխանության՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշմանը, բայց նույնքան հարգանքով չէր վերաբերվում Ս. Սարգսյանի՝ «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու» դիրքորոշմանը»:

Լավ, սույն երիտասարդի մուննաթի իմաստ ո՞րն է: Ի՞նչ էիք սպասում ՌԴ ԱԳՆ-ից: Ասեին, որ թքած ունենք Փաշինյանի Արցախը ադրբեջանական ճանաչելու վրա՞: Կամ, ենթադրենք, Ռուսաստանը նույն հարգանքով է վերաբերել Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը, որևէ բան դա կփոխե՞ր այսօր:

Վերջապես, ո՞վ է ասել, որ Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը Ռուսաստանն անարգանքով է վերաբերել:

Թևանյան Անդրանիկն ասում է. «Ռուսաստանը տվեց դավաճանի անունը. ուշ չէ՞ արդյոք»:

Այսինքն, ազգովի սպասում եք, որ Ռուսաստանը դավաճանի անուն տա, ինքներդ չեք կարող դա անել, հիմա ասում եք, թե ուշ չէ՞:

Դեռ 2020-ի նոյեմբերի 15-ին Վլադիմիր Պուտինն իր աննախադեպ մեկ ժամանոց հարցազրույցում պարզ ռուսերենով հայ ժողովրդին բացատրեց, որ ՀՀ ժողվարչապետը թշնամի է, պատերազմը միտումնավոր տանուլ տվեց:

Որևէ էֆեկտ տվե՞ց Պուտինի խոսքը, եթե օգուտ չհամարենք այն, որ այն ժամանակվա ընդդիմության առաջնորդի ուշքնումիտքը «սահմանադրական դաշտի» մեջ մնալն էր, որպեսզի հանկարծ Արևմուտքը չջղայնանա:

Չալաբյան Ավետիքը «Հայաքվե» է նախաձեռնում. 50 հազար ստորագրություն է հավաքում, որպեսզի քրեորեն հետապնդվեն Արցախը մեկ այլ երկրի մաս ճանաչելն ու Ցեղասպանության ժխտումը:

«Հայաքվեի» կամպանիան թափ է հավաքում, այն դեպքում, երբ իշխող ֆրակցիան ասում է, որ երբեք չի ընդունի նման օրինագիծ:

Հիմա, ավելի խելոք չէ՞ր լինի մի քանի ընդդիմադիր պատգամավորի հանձնարարել այդ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, ոչ թե համազգային կամպանիա ծավալել, հանրայիան էներգիայի կլանման սրանից լավ մեթոդ կա՞:

Կարծում եմ` ոչ:

Կամ ինչու՞ Չալաբյանը միանգամից չի գնում 300 հազար ստորագրության՝ հանրաքվե նախաձեռնելու համար, եթե ջանք եք գործադրում, ինչու՞ ամենաէֆեկտիվ ճանապարհով չգնալ:

Չալաբյանի պրոյեկտը ժամանակատար է, չէ՞, մինչև հաջողության հասնելը կամ անհաջողության մատնվելը առնվազն մեկ տարի կանցնի, իսկ ի՞նչ կմնա Արցախում մեկ տարուց, մեկ տարի ո՞վ է կերակրելու այդ ազգաբնակչությանը:

Ինչևէ, լավ պասեր են տալիս իրար հայրենի ընդդիմությունն ու իշխանությունը:

Ի վերջո, ընդդիմությունն էլ է մեզ մոտ բազմավեկտոր, նախկին իշխանության բեկորներից է կազմված:

Դե, թող բազմավեկտորություն անեն, հանկարծ թթու բան չասեն Արևմուտքի հասցեին, ունիսոն նույն երգը երգեն Ալիև-Փաշինյան տանդեմի հետ, չտա Աստված լուրջ գործով զբաղվեն, իսկ լուրջ բաներ կան անելու:

Իսկ մինչ այդ արցախահայությունը մահվան դուռն է հասել:

Եվ ամենակարևորը: Չի լինի Արցախ և Հայաստան Փաշինյան Նիկոլի իշխանության դեպքում.

Արցախի հայաթափումից հետո ժողվարչապետը կձեռնարկի Սյունիքի օտարումն ու հայաթափումը, հետո կանցնի Սևանին, մինչև որ Հայաստանը չհասցնի 1920-ի դեկտեմբերի կարգավիճակին ու սահմաններին, քանզի դա է անգլոսաքսերի մուրազը, այն է՝ թուրքական գաղութ/պրոտեկտորատ 10 հազար ք/կմ տարածքով:

Իսկ ընդդիմությունը պատրաստվում է մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններին, ուզում է մեծ հայ վրիժառու և ուժեղ պետական գործիչ Ավինյան Տիկոյին հաղթել:

Լավ, ինչու՞ այդ էներգիան չծախսել, հրապարակ չգեներացնել այս վիժվածքերի իշխանությունը տապալելու համար:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանել է պետք՝ մտածելով, առանց հույզերի, ռացիոնալ հաշվարկներով, մի պահ մի կողմ թողնելով Արևմուտքի հանդեպ պիետետն ու պաշտանմունքը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2388

Մեկնաբանություններ